Պարագվայի իշխանությունները Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին չեն հրավիրել մասնակցելու Օրասիո Կարտեսի երդման արարողությանը, որը կկայանա օգոստոսի 15-ին:
Արարողությանը ներկա կգտնվեն Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի, Պերուի, Ուրուգվայի ղեկավարները: Ընդհանուր առմամբ, հյուրեր կլինեն աշխարհի մոտ 100 երկրներից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պարագվայի եւ Վենեսուելայի հարաբերությունները վատացել են 2012-ի հունիսին՝ Ֆերնանդո Լուգոյի իմպիչմենտից հետո: Վենեսուելան այդ ժամանակ որոշել էր արտաքսել պարագվայցի դիվանագետներին: Ուգո Չավեսը նաեւ դադարեցրել էր Պարագվային նավթ մատակարարել:




























