Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող Կոնդուգա քաղաքի մզկիթում զինյալները նվազագույնը 44 մարդու են սպանել:

Ինչպես հաղորդում են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, դեռեւս օգոստոսի 11-ին,  առավոտյան աղոթքի ժամանակ մզկիթի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:

Նիգերիական Daily Post պարբերականի տվյալներով, եւս  26 մարդ վիրավորվել է: BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ բոլոր վիրավորները գտնվում են Մայդուգուրի քաղաքի հիվանդանոցում:

Իշխանությունները չեն բացառում, որ զինված հարձակմանը մասնակից կարող են լինել « Բոկո Հարամ» խմբավորման կրոնական ծայրահեղականները, ովքեր 2009 թ. ի վեր երկրի հյուսիսային հատվածում սպանել են հազարավոր մարդկանց: Խմբավորումը հիմնականում հարձակումներ է գործում քրիստոնեական եկեղեցիների վրա, սակայն ժամանակ առ ժամանակ թիրախում են հայտնվում նաեւ մզկիթները: