Հայաստանի ներկա իշխանությունները պետք է կատարեն երկու պայման. առաջին հերթին, նրանք պարտավոր են հրապարակավ ներկայացնեն Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի տեքստը, երկրորդ՝ համազգային հանրաքվե անցկացնեն այդ հարցով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 13-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:

Նրա համոզմամբ՝ միայն հանրաքվեից հետո կարելի է կլինի ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:

«Համընդհանուր հանրաքվեն ցույց կտա, թե ժողովրդի որ մասն է հանդես գալիս հօգուտ Եվրամիության, որ մասը՝ հօգուտ Խորհրդային Միության»,-ասաց Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրում խոսք չկա ԼՂ խնդրի կարգավորման, նաեւ Հայաստանի անվտանգության ապահովման մասին: «Մենք ստորագրում ենք Ասոցացման համաձայնագիրը, որպեսզի զարգացնենք առեւտուրը, սակայն Եվրոպական շուկայում Հայաստանին չեն սպասում: Իսկ Եվրասիական մության դեպքում խոսքը նոր աշխարհաքաղաքական կենտրոնի ձեւավորման մասին է»,-ասել է մարքսիստը՝ հավելելով, որ ԵվրԱզԷսը պետք է հավասարակշռություն ստեղծի ներկա համաամերիկյան հեգեմոնիայի ֆոնին:

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 28-29-ին, Վիլնյուսում տեղ է ունենալու ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը, որի ընթացքում նախատեսվում է նախաստորագրել ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիրը, այդ թվում նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու համաձայնագիրը: