Դարֆուրում առեւանգված Մի-8 ուղղաթիռի անձնակազմի անդամներին ազատ են արձակել գերությունից, պատմել է Սուդանի ավիացիոն ծառայության աղբյուրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սուդանցի ապստամբները գրավել են Մի-8 ուղղաթիռը, երբ այն հարկադիր վայրէջք էր կատարում:

Դարֆուրում ռուսական արտադրության ուղղաթիռ են գրավել

Օդանավում Ուկրաինայի երկու քաղաքացիներ եւ մեկ սուդանցի են եղել: «Մի-8» ուղղաթիռը պատկանում է ռուսական մի ընկերության, որը աշխատում է Դարֆուրում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության հետ պայմանագրի հիման վրա:

Դարֆուրում ռազմական գործողությունները շարունակվում են 2003թ. փետրվարից: Բազմաթիվ խմբավորումներ ձգտում են նախագահ Օմար ալ-Բաշիրի հրաժարականին: