Լուիզիանա նահանգի Սենտ-Ջոզեֆ քաղաքի ոստիկանությունը սպանել է այն տղամարդուն, ով պատանդ էր վերցրել բանտի աշխատակիցներին:

Ընդհանուր առմամբ, պատանդների թիվը երեքն էր՝ երկու կին եւ մեկ տղամարդ: Ոստիկանութունը նրան սպանել է այն բանից հետո ինչ նա ծանր վիրավորել է երկու պատանդների: Երրորդ պատանդին նա բաց էր թողել նախքան հրաձգությունը:

Երիտասարդը Լուիզիանա նահանգի բանկերից մեկում պատանդներ է վերցրել

Սպանվածը 20-ամյա Ֆուադ Աբդո Ահմեդն էր: Հաղորդվում էր, ր սկզբում նա ոստիկանությանը ինչ-որ պահանջներ է ներկայացրել: Սակայն ավելի ուշ նա հայտարարել էր, որ պատրաստվում է սպանել պատանդներին: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով AP-ին:

Ոստիկանությունը չի ներկայացրել, թե ինչ պահանջներ է առաջադրել հանցագործը: