Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն են ունեցել ականատես դառնալ զարմանալի տեսարանի, երբ տեղացի ձկնորսները օգնել են օգնել մեկուկեսմետրանոց շնաձկան ծննդաբերությանը:
Բազմաթիվ հանդիսատեսների ներկայությամբ, որոնց թվում են եղել տեղացի բնակիչներ ու հյուրեր, տղամարդիկ շնաձկանը ափ են հանել: Առաջինը ափ նետվող շնաձկանը նկատել է լողափին հանգստացող Քեթի Հանթը, սակայն վերջինս վախեցել է մոտենալ եւ օգնության է կանչել ձկնորսներին: Տղամարդիկ շնաձկանը մեծ դժվարությամբ ափ են հանել, բայց, հասկանալով, որ նա հղի է, փորձել են հետ ջուրը մտցնել: Սակայն ձուկը դարձյալ ափ է նետվել, մինչեւ որ ապշահար մարդկանց աչքի առաջ սկսել են լույս աշխարհ գալ ձագերը, հաղորդում է LifeNews-ը:
Երեք ժամ անց շնաձուկը սատկել է, իսկ նրա փրկված ձագերին բաց են թողել օվկիանոս, քանի որ մասնագետներից ճշտել էին, որ ծննդյան առաջին րոպեներից իսկ արդեն նրանք պատրաստ են ինքնուրույն կյանքին:





























