Որոշ շվեդական կուսակցություններ իրենց նամակագրությունն իրականացնում են սերվերների միջոցով, որոնք տեղակայված են Ամերիկայում, ինչն էապես հեշտացնում է հատուկ ծառայությունների՝ նրանց գործունեությունը վերահսկելու ֆունկցիան, քանի որ դա համապատասխանում է ամերիկյան օրենսդրությանը:

Ինտերնետի ենթակառուցվածքի հիմնադրամի ներկայացուիչը հաղորդել է, որ ոչ միայն շվեդական, այլեւ արտերկրյա հատուկ ծառայությունները հնարավորություն ունեն վերահսկելու փոստային թրաֆիքը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:

Հիշեցնենք, որ դեռեւս հուլիս սկզբին Եվրախորհրդարանը ծայրահեղ բացասաբար էր գնահատել ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեությունը, երբ պարզվել էր, որ նրանք հետեւում են ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներին: