Բրազիլիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որի համաձայն բոլոր միջոցները, որոնք վճարվելու են նավթային ընկերությունների կողմից, ներդրվելու են առողջապահության եւ կրթության ոլորտներում:
Եթե երկրի նախագահ Դիլմա Ռուսսեֆը ստորագրի օրենքը, այն ուժի մեջ կմտնի 2014-ի սկզբից: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն:
Հիշեցնենք, որ այս ամռանը Բրազիլիայում սոցիալական բողոքի ալիք էր բարձրացել: Պատճառը հասարական տրանսպորտի սակագնի թանկացումն էր:




























