Խնդիրների պատճառով ուկրաինացի արտահանողների ապրանքը մնացել է ռուսական անցակետերում՝ մոտ 1000 վագոն:
Ուկրաինական կողմի տվյալներով՝ ռուսաստանյան կողմն առանց պատճառաբանությունների ստուգում է բոլոր ապրանքները՝ դրանք ամբողջությամբ բեռնաթափելով: ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը:
Ռուսաստանի կառավարությունում նկատել են, որ որեւէ որոշում չեն կայացրել ուկրաինական ներկրումը կարգավորելու առնչությամբ: Ուկրաինական կողմն իր հերթին հայտարարել է, որ ապրանքի ներմուծման ձգձգումը կնպաստի դրա գնի բարձրացմանը, հաղորդում է «Utro.Ru»-ն:



























