Սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասը կառուցելու գործը գլուխ բերելու համար Սփյուռքի նախարարությունը դիմում է բարերարների` ակնկալելով նրանց ֆինանսական աջակցությունը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սիրիայում ընթացող պատերազմի արդյունքում մոտ 10.000 սիրիահայեր տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն: Հայրենիքում նրանց նկատմամբ ցուցաբերած ջերմությունը լիարժեք կլինի, եթե նրանք ունենան սեփական տանիք:

Սիրիահայերի՝ Մայր Հայրենիքում հաստատվելու համար Աշտարակ քաղաքին կից կառուցվելու է «Նոր Հալեպ» թաղամասը: Նոր թաղամասի կառուցման համար պետության հատկացրած միջոցներից բացի անհրաժեշտ է նաեւ բարերարների, հովհանավորների եւ ողջ հանրության աջակցությունը:

«Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար ձեր ներդրումը կարող եք ունենալ՝ փոխանցում կատարելով հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հաշվեհամարներ՝

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

ACBA-CREDIT AGRICOLE BANK

220413350095000 AMD

220413350046001 USD»: