Ամերիկյան Օհայո նահանգի պետական պաշտոնյաները հայտարարում են, որ մահապատժի համար նախատեսված դեղամիջոցները աստիճանաբար նվազում են: Այդ խնդիրը գնալով ավելի արդիական է դառնում ԱՄՆ ամբողջ տարածքում: Դա կարող է շուտով ստիպել իշխանություններին մտածել մահապատժի նոր մեթոդներ:

Փորձքագետները դեղամիջոցների քանակի նվազումը մեկնաբանում են նրանով, որ Եվրոպայի երկրները հրաժարվել են դրանք մատակարարել ԱՄՆ-ին՝ իմանալով, որ դրանք կիրառվելու են մահապատիժ իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ մահացու ներարկումն ԱՄՆ-ում մահապատժի ամենատարածված ձեւերից է: