Աշխատանքային հարաբերությունների գերմանական ինստիտուտի վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ սեռական հարաբերությունների հաճախականությունը եւ աշխատավարձի չափը փոխկապակցված են։

Պարզվել է, որ շաբաթական չորս եւ ավելի անգամ սեռական հարաբերություն ունեցող մարդիկ միջինը հինգ տոկոսով ավելի եկամուտ են ստանում, քան նրանք, ովքեր սեռական հարաբերություն ավելի քիչ են ունենում։

Ընդ որում՝ այդ կախվածությունն առավել ցայտուն արտահայտված է 25-50 տարիքային խմբում, գրում է «ՄեդՆովոստին»։

Նաեւ նշվում է, որ սեռական ակտիվությամբ աչքի ընկնող մարդիկ ավելի շփվող են, զգացմունքային առումով կայուն, քիչ են հիվանդանում։

Հետազոտության հեղինակը նաեւ նշում է, որ սեռական կյանքի պասիվությունը հանգեցնում է ընկճախտի եւ, որպես հետեւանք, եկամտի նվազման։