ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ստիպված է ոչնչացնել նոր տպված 100 դոլարանոցների ամբողջ խմբաքանակը՝ 30 մլն օրինակ, սխալ ներկի կիրառման պատճառով:
Ի սկզբանե ծրագրվում էր, որ նոր թղթադրամները կսկսեն շրջանառել 2011-ից, սակայն մի շարք սխալների պատճառով դրանք դեռեւս ֆինանսական կազմակերպություններից դուրս չեն թողնվում:
The New York Daily News-ի տվյալներով՝ Fort Worth-ում տպված 100 դոլարանոց թղթադրամները սխալներ չունեն, սակայն դրանց քանակությունը կարող է բավարար չլինել՝ թղթադրամները շրջանառելու համար:
Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսսիին», 100 դոլարանոց թղթադրամի դիզայնի փոփոխությունը խոշորագույնը կլինի՝ 1920-ից ի վեր: Գլխավոր փոփոխությունն այն կլինի, որ Բենջամին Ֆրանկլինի նկարը կազատվի օվալաձեւ շրջանակից:





























