ՀԴԲ-ի գործակալներն ամերիկյան Օրեգոն նահանգում ձերբակալել են Իրինա Ուոքերին, որը Ռումինիայի վերջին թագավոր Միխայի եւ Աննա Բուրբոնի դուստրն է։
Ռումինական 60-ամյա գահաժառանգին իր կալվածքի տարածքում ապօրինի խաղատուն բացելու մեջ են կասկածում, որտեղ ամերիկյան բոլոր նահանգներում արգելված աքլորակռիվներ են անցկացվում։ Այս մասին հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
ՀԴԲ-ի տվյալով՝ աքլորակռիվներն Իրինա Ուոքերին բավական եկամուտ են բերել։ Արքայադուստրը ոչ մի մեկնաբանություն չի անում։
Հիշեցնենք, Ռումինիայում միապետությունը վերացվել էր 1947թ.՝ կոմունիստական ռեժիմի հաստատվելուց հետո։ Թագավորին թույլ էին տվել լքել երկիրը, եւ Միխայ I թագավորն արտագաղթել էր։





























