Օգոստոսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,431,144 ԱՄՆ դոլար 406.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 99,635,181 ԱՄՆ դոլար 407.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19,060,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.70 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,217,100 EUR 539.40 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 9,181,982 EUR 543.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 830,638,651 ՌԴ ռուբլի 12.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 89,280,610 ՌԴ ռուբլի 12.41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Օգոստոսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 28.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.9 մլն ԱՄՆ դոլար: