Հայաստանի եւ Վրաստանի կենտրոնական բանկերը հայտարարել են տոկոսադրույքների փոփոխման մասին , որոնց արտացոլում են կովկասյան հարեւանների մոտ կոնտրաստային  խնդիրները տարբեր ուղղություններում: Այդ մասին է գրում «Ցենտրալ Բանքինգ»-ը:

Վրաստանի Ազգային բանկը 25 հիմնակետով նվազեցրել է առանցքային տոկոսադրույքը, մինչեւ 3.75 տոկոս. սա այս տարվա ընթացքում տոկոսադրույքի կրճատման 5-րդ դեպքն է, այն ժամանակ, երբ շարունակում են պայքարել գների անկման դեմ: Գների մակարդակը նվազում է վերջին 18 ամսվա ընթացքում. Սպառողական գների ինդեքսի տարեկան աճը մարտին հասել է 2.2 տոկոսի, ինչը ստիպել է ազգային բանկին նախորդ տարվա դեկտեմբեր ամսից ուղենիշային տոկոսագումարը ընդհանուր առմամբ կրճատել 200 հիմնակետով:

Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանի Կենտրոնական բանկը այս շաբաթ առանցքային տոկոսադրույքը 50 հիմնակետով ավելացրել է, մինչեւ 8.5 տոկոսի` ձգտելով մեղմացնել գների կտրուկ աճը: Սպառողական գների տեմպերի տարեկան աճը ավելացել է հունվարին 2.6 տոկոսից  մինչեւ 8.5 տոկոս հուլիսի վերջին՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում:

Լոնդոնի միջազգային  «Չատեմ-Հաուս» հետազոտական կենտրոնի աշխատակի Ջորջ Մչեդլիշվիլին նշել է, որ Հայաստանի պետական իշխանության մարմինները, այդ թվում նաեւ Կենտրոնական բանկը, հաճախ իրենց գործողություններում սահմանափակ են՝ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական հարաբերությունների պատճառով: Այդ կապերի ազդեցությունը առավել ցայտուն երեւաց գլոբալ ֆինանսական ճգնաժամից հետո:

«Այսօր Հայաստանի տնտեսության կեսից ավելին սեփականաշնորհված է կամ պարզապես գնված է Ռուսաստանի եւ հզոր մասնավոր կազմակերպությունների կողմից: Թեեւ իշխանությունները տեղում ազդեցիկ մարդիկ ունեն, վերջիններս չեն կարող ազդել իրադրության վրա: Նրանց աշխատանքը չի բերում համակարգային աճի»,- բացատրել է Մչեդլիշվիլին: