Մեկ ամիս առաջ լրացել է մոլորակի ամենատարեց մարդու 123 ամյակը, ով ապրում է Բոլիվիայում: Կարմելո Ֆլորես Լաուրան ապրում է հողե հատակով եւ ծղոտե տանիքով խրճիթում, Տիտիկակա լճից ոչ հեռու գտնվող գյուղում: Նա իսպաներեն չի խոսում, ակնոցներ չի կրում, քայլում է առանց ձեռնափայտի եւ մշտապես կոկայի տերեւներ է ծամում:

Գրանցումների բաժնի տնօրեն Էուհենիո Կոնդորիի ներկայացրած փաստաթղթերի համաձայն, Ֆլորես Լաուրան իսկապես ծնվել է 1890թ. հուլիսի 16-ին: Չնայած այն հանգամանքին, որ ծնդդյան տարեթվերը հաստատող պաշտոնական փաստաթղթերը Բոլիվիայում հայտնվել են միայն 1940թ.-ին, Կոնդորին վստահեցնում է, որ Ֆլորես Լաուրայի ծննթյան թիվը ճիշտ է, քանի որ այն գրանցված է վերջինիս մկրտության վկայականում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AP-ին:

Ինքը Ֆլորեսը ասում է, որ ինքը «պետք էր լինի 100 կամ ավելի տարեկան»: Նա իր երկարակեցությունը բացատրում է նրանով, ոչ ամեն օր երկար քայլում է, ուտում է ոչխարի միս, գարու հատիկներ, առաջ կարտոֆիլ ու լոբի է աճեցրել, իսկ մի անգամ էլ կերել է իր բռնած աղվեսի միսը: Ֆլորես Լաուրան ջուր խմում է միայն բարձրադիր աղբյուրներից, իսկ ալկոհոլ առհասարակ չի օգտագործում:

Այս տարվա հունիս ամսին Երկրի ամենատարեց բնակիչ 116-ամյա Ձիրոմենա Կիմուրայի մահից հետո, պաշտոնապես ամենատարեց մարդ հայտարարվել էր 115-ամյան ճապոնուհի Միսաո Օկավան: Երկիր մոլորակի վրա երբեւէ ապրած ամենատարեց մարդ պաշտոնապես համարվում է ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմանը, ով վախճանվել է 1997թ.-ին՝ 122 տարեկան հասակում: