Ատոմային էներգետիկայի ֆրանսիական կոմիսարիատը մրցույթ է հայտարարել մոտ 17 լիտր ծավալով, չժանգոտող մետաղից 4000 ճնշման կաթսաների գնման համար: Նման տարօրինակ տարաների պատվերը, որոնք տխրահռչակ ճանաչում ստացան Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, ստեղծված են նրա համար, որպեսզի միջուկային հետազոտությունների «Վալդուկ» փակ կենտրոնում դրանց մեջ միջուկային թափոններ պահեն, պարզել է գերմանական «Դի Վելթ» խմբագրությունը: Հոդվածի թարգմանությունը ներկայացնում է inopressa.ru-ն:

Ֆրանսիական բանակի համար ատոմային մարտագլխիկներ արտադրող կենտրոնի ղեկավար Ֆրանսուա Բուգոն չի կիսում գերմանացիների զարմանքը: Նա հայտնել է, որ նման տարաներ կենտրոնում ավելի քան 50 տարի կիրառել են: Այն հարցին, թե ինչ են դրանցում պահում, Բուգոն պատասխանել է. «Օրինակ՝ պլուտոնիում»:

Դիմումի համաձայն, ճնշման կաթսաները պետք է ապահովեն լիարժեք հերմետիկություն, այդ թվում նաեւ ընկնելու դեպքում: Մի թոշակառու, նախկինում մաթեմատիկայի ուսուցիչ Ալեն Կանյոլան հաշվարկել է, որ 17լիտր ծավալով 4000 ճնշման կաթսաները կարող են պարունակել 70 տոննա պինդ թափոններ: Միջուկային հետազոտությունների մասնագետ Մոնիկ Սենեն նկարագրված փորձը անվանել է «ճշմարտանման, բայց ռիսկային»: