Ղրղըզստանի սահմանամերձ Թոքմաք քաղաքում հնարամիտ մասանենգները կեսկիլոմետրանոց ռետինե խողովակ են անցկացրել՝ Ղազախստանից սպիրտ տեղափոխելու համար։
Խողովակը ձգվել է գետի հատակով, ապահովության համար մաքսանենգները ռելս են պատրաստել, որին ամրացրել են ռետինե խողովակը, հայտնում է «Նովի ռեգիոն 2»-ը։ «Սպիրտատարը» գործել է մինչեւ օգոստոսի 14-ը։
Ղրղըզստանի սահմանապահ ծառայության տվյալներով՝ սպիրտն անհրաժեշտ մշակում է անցել եւ թանկարժեք ալկոհոլի տեսքով հայտնվել ղրղըզական շուկայում։
Ղրղըզստանի իշխանությունները կարծում են, որ խողովակով երկիր է հասցվել հազարից ավելի լիտր մաքսանենգ ալկոհոլ:





























