Facebook սոցցանցը մտադիր է օգտվողների համար  հեշտացնել համացանցային գնումները։ Դրա համար նախատեսվել են բջջային վճարումների նոր գործառույթի փորձարկումներ։

Գործառույթը կօգտագործի վճարային տվյալները, որոնք Facebook-ի օգտատերերը  լրացնում են բջջային վճարմամբ գնումներ կատարելիս, գրում է novostiit.net-ը։

Ընկերությունը վստահեցնում է, որ գործառույթը հաշիվը չի փոխանցի այլ փրովայդերների եւ օգտատերերը լրացուցիչ կորուստներ չեն ունենա։

Նշենք, Facebook սոցցանցը միլիարդից ավելի օգտվող ունի։ Օրեցօր աճում է դրա գովազդատուների թիվը։ Սակայն շատ վերլուծաբաններ թերահավատորեն են վերաբերվում հարցին, որ օգտատերերը սոցցանցի կվստահեն իրենց ֆինանսական ինֆորմացիան։