Երբ սպանվեց Դեդ Հասանը, պատերազմ սկսեց կրիմինալ աշխարհում, որը երկար է շարունակվելու: Տարոյի եւ Ուսոյանի խմբավորումների միջեւ պատերազմի հետեւանքով հունվարից սպանվել է արդեն 126 մարդ:  Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին հրավիրված ասուլիսին ասաց գրող Սերգեյ Գալոյանը:

Նրա խոսքով, աթոռի կռիվ է գնում: «Սպասվում են նոր զարգացումներ: Ուսոյանի թագի, աթոռի համար բավականին երկար ժամանակ պայքար է գնում, որի համար պայքարում են, ոչ միայն մոտիկ անձինք, հարազատները, այլեւ նշում էին մեր Արմեն Ղազարյանի անունը, որը շուտով կգա: Նա այդ աշխարհում ճանաչված աթոռ ունի, բայց Դեդ Հասանի աթոռին չի ձգի: Իմ կարծիքով հիմնական հավկնորդը Շաքրո Մալադոյն է, որը գալու է գուցե մեկ երկու շաբաթվա ընթացքում: Այս պահին իսպանական բանտում նստած է»,-  ասաց Սերգեյ Գալոյանը: Նա նաեւ նշեց, որ կա 572 գողերից  126 օրենքով գողերի համաձայնությունը: