ԱՄՆ-ի բեյսբոլի գլխավոր լիգայի  (Major League Baseball) նախկին խաղացող Չադ Քերթիսին մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում։ Միչիգանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել երեք անչափահաս աղջիկների հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ։

Բեյսբոլիստի զոհերից են երկու 15-ամյա եւ մեկ 16-ամյա անչափահասներ։ 44-ամյա Քերթիսը մեղավոր է ճանաչվել մեղադրականի վեց կետերով։ Նրա դատավճիռը կհայտարարվի սեպտեմբերի 26-ին։

Շրջանային դատախազ Ջուլիա Նեքֆոր Փրաթը հայտարարել է, որ աղջիկներից մեծ տղամարդկություն է պահանջվել ցուցմունք տալու համար, ու դա կարեւոր քայլ էր նրանց հոգեբանական ապաքինման առումով», հայտնում է NEWSru.com-ը՝վկայակոչելով CBS News-ը։

Չադ Քերթիսի կարիերան 1992-2011թթ. էր։ Նա աշխարհի խաղերում երկու անգամ հաղթանակ է բերել New York Yankees-ին։