Սուզորդները որոնումներ են անցկացնում այն տարածքում, որտեղ անցյալ գիշեր ջրասուզվել է MV Thomas Aquinas զբոսանավը: Առայժմ նրանց հաջողվել է գտնել միայն չորս հոգու դիակ: Փրկարար-սուզորդների խմբի ղեկավարը հայտնում է, որ դիակները հավանաբար շատ ավելին են, սակայն հոսանքը նրանց կարող է տարած լինել, իսկ հենց զբոսանավից մարմինները դուրս բերելը շատ բարդ է, քանի որ կա սուզորդների խճճվելու վտանգը պարանների մեջ, որոնց նրանք կապված են: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:

Մահացածների թիվը հասել է 31-ի, 171 հոգի համարվում է անհայտ կորած: Ընդհանուր առմամբ զբոսանավում գտնվել է 800 մարդ՝ այդ թվում անձնակազմի անդամները: Վթարի պատճառները կբացահայտվեն փրկարարական գործողություններից հետո:

Ավելի վաղ հայտնում էին 28 զոհերի մասին:

Ֆիլիպիններում խորտակված նավի զոհերի թիվը հասել է 28-ի

MV Thomas Aquinas զբոսանավը Սեբու նավահանգստից դեպի Մանիլա նավարկության ընթացքում  օգոստոսի 16-ի երեկոյան բախվել էր բեռնատար Sulpicio Express 7 նավին եւ բախումից ավելի քիչ քան 30 րոպե անց ջրասույզ էր եղել:

Ֆիլիպինների ափերին զբոսանավը բախվել է բեռնատար նավին. կան զոհեր