Սուրճի չափազանց շատ օգտագործումը՝ օրական չորս բաժակից ավելի, մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը մինչեւ 55 տարեկան մարդկանց շրջանում: Նման արդյունք է ստացվել գիտնականների միջազգային խմբի կատարած հետազոտության արդյունքում:
Մինչեւ 55 տարեկան սրճամոլները ավելի հաճախ են մահացել: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են ավելի քան 40 հազար ամերիկացիներ, ընդ որում 35 հազարը տղամարդիկ են եղել:





























