Իտալական Կամպորոս քաղաքի իշխանությունները արգելել են երիտասարդ մայրերին տեղական մանկական այգում շրջել բարձրակրունկ կոշիկներով: Արգելքի համար պատճառ է հանդիսացել այն, որ այգում շրջող կանանց կոշիկների կրունկները վնասել են խաղագոտիների ծածկույթը:
Նոր խաղահրապարակի կառուցումը իշխանություններից պահանջլ է 50 հազար եվրո, իսկ բարձրակրունկ կոշիկներով կանանց զբոսանքը հանգեցրել է նրան, որ խաղագոտիների հակավնասվածքային ծածկույթը բառացիորեն վնասվում է մայրիկների ու դայակների բարձր կրունկներից: Այդ մասին է հաղորդում է «Նովոստի Ռոսիան»:
Կամպարոսոյի քաղաքապետ Տիցիանա Չիվարդին միանգամայն արագ ու արմատապես լուծել է ծագած խնդիրը. Այսուհետ կանայք, ովքեր կխախտեն մանկական այգում զբոսնելու կանոնները եւ այնտեղ կգան բարձրակրունկ կոշիկներով, ոչ միայն 100 եվոր չափով տուգանք կվճարեն, այլեւ կվճարեն վնասված գոտիների վերանորոգման համար:





























