Փարիզից շեֆ-խոհարարը խաղային ավտոմատի շնորհիվ շահել է 3,6 մլն եվրո՝ Magic Jackpot-ով կատարելով ընդամենը 1,5 եվրո խաղադրույք:
28-ամյա խոհարարը, Փարիզ վերադառնալուց առաջ, գիշերը այցելել էր ծովափնյա Շարանտայի բաժնի խաղատուն: Կատարելով խաղադրույք 1,5 եվրոյի չափով՝ տղամարդն իմացել է, որ տեր է դարձել 3 մլն 651 հազար եվրոյի:
«Մենք բոլոր ներկաներին շամպայն հյուրասիրեցինք»,- մեկնաբանում է խաղատան տնօրենը: Շահած գումարը խոհարարը կօգտագործի վաղեմի երազանքի իրականցման համար՝ կբացի սեփական ռեստորան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Թերեւս 4 ժամ անց բախտը ժպտացել է մեկ այլ երիտասարդի: Աշխղեկի օգնական, 21-ամյա Ջիմին խաղային ավտոմատի միջոցով շահել է մոտ 315 հազար եվրո: Նրա խաղադրույքը եւս 1,5 եվրո չափով էր: Նա եւս արդեն որոշել է ինչպես ծախսի շահած գումարը. բնակարան կգնի:





























