Լոնդոնի կենտորանական քրեական դատարանը գործարար Գերի Բոլթոնին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ կեղծ ականազերծիչների արտադրության ու վաճառքի համար:

Բոլթոնի սարքավորումները մասնավորպես գնում էին որոշ երկրների զինված ուժերի կողմից կիրառվելու նպատակով: Գործարարը սարքավորումները ավելի քան տաս հազար ֆունտ ստեռլինգի դիմաց վաճառում էր  միջազգային հաճախորդներին: Բոլթոնը հավատացնում էր գնորդներին, որ իր «դետեկտորները» կարող են պարզել ռումբերի, թմրանյութերի, փղոսկրի, թութունի ինչպես նաեւ փողի գտնվելու վայրը:

Դատավոր Ռիչարդ Հոունի խոսքով, Բոլթոնի սարքավորումները իրենցից ներկայացնում են ալեհավաքով ու բռնակով պլաստիկ փոքր արկղեր: Հաղորդում են, որ մեկ կեղծ ականազերծիչի արտարդության համար գործարարին պահանջվել է ոչ ավելին քան 5 ֆունտ: Դատավորը սարքավորումն անվանել է «անօգուտ աղբ», հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով «Ինդեփենդենթին»:

Հիշեցնենք, որ մայիսին Բրիտանական դատարանը ազատազրկման էր դատապարտել մեկ այլ գործարարի, ով վաճառում էր անսարք ականազերծիչներ: Դրանց շնորհիվ 76 մլն դոլար եկամուտ ստացած Ջեյմս ՄքՔորմիկը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման:

Բրիտանացի միլիոնատիրոջը դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ կեղծ ականազերծիչների վաճառքի համար: