Օպերայի աշխարհահռչակ աստղերի մասնակցությամբ համերգը` ամբողջ աշխարհում հայտնի «Տենորների եւ բարիտոնների մենամարտը» օգոստոսի 23-ին առաջին անգամ կկայանա Բաթումի արվեստների կենտրոնում, որն առաել հայտնի է որպես Բաթումի օպերային թատրոն:
Համերգը Միջազգային օպերային փառատոնի բացումն է, որն այսուհետ ամեն տարի տեղի կունենա Վրաստանում», - հայտնել է կազմակերպիչ, «Աշխարհի տաղանդները» հիմնադրամի տնօրեն Դավիթ Գվինիանիձեն:
«Երաժշտական մենամարտին» մասնակցելու համար Բաթում կժամանեն Metropoliten Opera -ի մենակատար Ալեխանդրո Օլմեդոն ( ԱՄՆ), Teatro Colón-ի (Արգենտինա) եւ Մեծ թատրոնի ( Ռուսաստան) մենակատար Գեորգ Էննարիսը, Covent Garden-ի (Մեծ Բրիտանիա) Մեծ թատրոնի ( Ռուսաստան) մենակատար Անդրեյ Բրեուսը, Ստանիսլավսկու Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի ակադեմիական երաժշտական թատրոնի եւ Բաթումի պետական երաժշտական թատրոնի մենակատար (Վրաստան) Արսեն Սողոմոնյանը, Opéra National de Bordeaux-ի եւ L'Opéra de Marseille-ի (Ֆրանսիա) մենակատար Իրակլի Կախիձեն, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Բաթումի արվեստների կենտրոնի դիրիժոր Դավիթ Մուքերիայի գլխավորած Բաթումիի երաժշտական կենտրոնի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ այդ երեկո կհնչեն հայտնի օպերետային արիաներ եւ նեապոլիտանական երգեր, Պուչինիի, Լեոնկովալոյի, Ռոսինիի, Բիզեի ստեղծագործությունները: Համերգը կսկսվի տեղի ժամանակով 20.00-ին:





























