Օգոստոսի 23-ին լիբանանյան Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվածների թիվը աճել է 47-ի: 300 մարդ առ այսօր շարունակում են գտնվել հիվանդանոցներում, նրանցից 65-ի վիճակը ծայրահեղ է, հաղորդում են երկրի իշխանությունները:

Ավելի վաղ հայտնում էին 27 զոհվածների մասին:

Լիբանանյան Տրիպոլիում պայթյունների արդյունքում զոհերի թիվը հասել է 27-ի 

Առաջին պայթյունը տեղի է ունեցել Աթ-Թաքու մզկիթի հարեւանությամբ, երկրորդը՝ Աս-Սալյամ մզկիթից ոչ հեռու:

Լիբանանյան Տրիպոլիի կենտրոնում երկու պայթյուն է որոտացել

Մզկիթների մոտ պայթյուններից հետո հրդեհներ են բռնկվել, այրվել են պայթունից վնասված մեքենաները եւ մոտակա շինությունները: Երկիքն են բարձրացել ծխի խիտ երկու գորշ սյուներ:Հարակից փողոցներում խուճապ է սկսվել: Ըստ վերջին տվյալների` պայթյունի հետեւանքով մասնակի փլուզվել է մզկիթներից մեկի տանիքը:

Լիբանանյան Տրիպոլիում պայթյունների զոհ է դարձել երկու տասնյակ մարդ