Հնդկաստանում, ըստ երկրի համապատասխան որոշման, դելֆիններն այսուհետ համարվում են «անձինք, բայց ոչ մարդիկ»:
Այդ կերպ Հնդկաստանը աշխարհում առաջինը պաշտոնապես ճանաչեց, որ դելֆինները կետանմանների այն ներկայացուցիչների շարքից են, որ օժտված են առանձնահատուկ ինտելեկտով եւ ինքնագիտակցությամբ:
Այդ որոշման մասին հայտնել է Հնդկաստանի Շրջակա միջավայրի եւ անտառների նախարարը: Բացի այդ հայտարարել էին այն մասին, որ այժմ արգելված են նախկինում մարդկանց կողմից բռնված դելֆինների մասնակցությամբ շոուները: Նախարարը հայտարարել է, որ այսուհետ դելֆինները ունեն սեփական «առանձնահատուկ իրավունքներ», հաղորդում է «ԻնտերՆովոստին»:
Գիտնականների տվյալներով, որոնք արդեն վաղուց դելֆիններին համարում են անհավանական խելացի կաթնասուններ, այս կենդանիները բարձր զարգացած սոցիալան համակարգի են տիրապետում: Վերջերս անցկացված հետազոտությունների համաձայն, գիտնականները միմյանց անուններով եմ դիմում, բացի այդ հիշողության մեջ որոշ սուլոցներ են պահում, որոնք նրանք կարող են լսած լինել միայն մեկ անգամ, ընդ որում 20 տարի առաջ:
Գիտնականներին նաեւ հաջողվել է հաստատել, որ ինչպես մարդկանց, այնպես էլ դելֆինների խմբերում առկա է ինքնագիտակցություն: Կենդանիները իրենց խմբի ներսում քերականորեն համակարգված նախադասությունների միջոցով կարող են բարդ փոխհարաբերություններ ունենալ: Կապված այդ ամենի հետ գիտնականներն արդեն խոսում են դելֆինների նույնիսկ գոյություն ունեցող լեզվի մասին:





























