Վորոնեժյան բժիշկները Միկս մականվամբ կատվին յուրահատուկ բժշկական վիրահատության են ենթարկել, որը նման է սեռական պատկանելիությունը փոխող վիրահատության: Կատվի տերերը դիմել են վիրահատական միջամտության այն բանից հետո, երբ կատվի մոտ հայտնաբերվել է միզաքարային հիվանդության ծայրահեղ շրջան:
«Վերջին երկու տարիների ընթացքում մենք տանջվում էինք. կատվի մոտ մշտապես սրացումներ էին նկատվում: Ստիպված էինք լինում Միկսին ձողախողովակ դնել եւ տակդիր հագցնել»,- Լայֆի հետ զրույցում պատմել են կատվի տերեր Մարինա եւ Սերգեյ Բուխոնովները:
«Մենք տերերին համոզեցինք բարդ վիրահատություն անցկացնել, որի արդյունքւոմ հասարակ լեզվով ասած, արական սեռի կատուն վերածվեց իգականի: Այժմ ընտանի կենդանու մոտ սեռական հատկությունները առհասարակ բացակայում են: Փոխարենը հիվանդությունն այլեւս Միկսին չի անհանգստացնի: Իսկ դա ամենակարեւորն է»,- պատմել է անասնաբուժական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Տաիսիա Բակալինան:
Հիմա նորահայտ կատուն միանգամայն առողջ է, եւ, դատելով նրա ուրախ խառնվածքից, իրեն հոյակապ է զգում: Իսկ Միկսի տերերը որոշել են չփոխել նրա մականունը, քանի որ իրենց ընտանի կենդանին չնայած սեռական պատկանելության փափոխման, բնավորությամբ շարունակում է նույնը մնալ:





























