Պարզվել է, որ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցն ամենատարածվածն է Ռուսաստանում՝ առաջ անցնելով «Վկոնտակտե» սոցցանցից: Այդպիսիք են «Լեւադա-ցենտրի» հետազոտության տվյալները:
Սոցիալական հարցման արդյունքների համաձայն «Օդնոկլասնիկի» սոցցանցն այցելում է հարցվածների 76 տոկոսը, այն ժամանակ, երբ «Վկոնտակտե» այցելում է հարցվածների միայն 58 տոկոսը: Հարցվածների շրջանում երրորդ տեղը զբաղեցնում է «Մոյ Միր» սոցցանցը, որն այցելում է հարցվածների 30 տոկոսը: Facebook-ը գրավել է միայն չորրորդ տեղը. այն այցելում է հարցվածների 18 տոկոսը: Հնգյակը եզրափակում է Twitter-ը, որից օգտվում է միայն 9 տոկոսը:
Հարկ է նշել, որ LiveInternet վիճակագրության եւ ComScore վարկանիշային ցուցակի տվյալներով ռուս օգտատերերի շարքում ամենատարածվածն այնուամենայնիվ «Վկոնտակտե»-ն է, որը «Օդնոկլասնիկի»-ի օգտատերերին գերազանցում է մոտ 10 մլն-ով, նշում է «Դելովոյ կվարտալը»:





























