Վրաստանը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Աբխազիա այցի կապակցությամբ: Այս մասին օգոստոսի 26-ին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

«Բնականաբար մենք դա  (այցը) դատապարտում ենք, քանի որ այն եւս մեկ ոտնձգություն է  Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ», - հայտնել է Փանջիկիձեն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, օգոստոսի  25-ին  Պուտինն այցելել էր Աբխազիա: ՌԴ նախագահը Աբխազիայի ղեկավար Ալեքսանդր Անկվաբի հետ հանդիպել էր Պիցունդա քաղաքում: Այսօր՝ օգոստոսի 26-ին Աբխազիայում Անկախության օրվա տոնակատարություններն են ընթանում:

Պուտինն անկախության օրվա նախաշեմին այցելել է Անկվաբին