Թաթարստանի Գերագույն դատարանը հարկադիր բուժման է ուղարկել Կազանի բուհի դասախոս Իգոր Դանիլեւսկիին, որը մեղադրվում է իր ծանոթի եւ նրա մոր սպանության մեջ: Բուժումը կշարունակվի մինչեւ որ մեղադրյալը դուրս գա «հիվանդագին վիճակից»: Բուժումն ավարտելուց հետո նա կրկին փորձագիտական ստուգման կենթարկվի:

Սկզբում նա խոստովանել է իր մեղքը, հաղորդելով, որ կանանց մորթել է դանակով, իսկ հեռանալուց առաջ, կասկածներն իրենից ցրելու համար, զոհերի մարմինները դրել է 69-ի տեսքով, իսկ պատին գրել՝ «Free Pussy Riot»:

Մարդասպանը արյունով գրված «Free Pussy Riot» գրությունը թողել է աչք շեղելու համար 

Ավելի ուշ մեղադրյալը հրաժարվել է խոստովանական ցուցմունքներից, հայտարարելով, որ նման քայլի է գնացել իրավապահների ճնշման ներքո:

Free Pussy Riot մակագրությամբ սպանության գործի կասկածյալը հրաժարվել է խոստովանելուց 

Գործի նյութերից պարզվել է, որ մեղադրյալը բանկերում բազմաթիվ պարտքեր է ունեցել. նա վարկերեր է վերցրել տարբեր երկրներում ճանապարհորդելու համար: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:

Ոստիկանությունը հանցանշանները հայտնաբերել է նրա տունը խուզակելիս: