Բրիտանացի երիտասարդ զույգի համար Մալդիվներում անցկացրած մեղրամիսն ավարտվել է ողբերգությամբ: 33-ամյա մարզիկ Էնդրյու Բրիթոնն այդ ընթացքում վեց անգամ ինֆարկտ է ստացել:
Երիտասարդ նորապսակն իրեն վատ է զգացել արդեն կղզու ճանապարհին: Հյուրանոցում նրա վիճակն արդեն վատթարացել է: Բժիշկներն Էնդրյու Բրիթոնին կաթիլային են միացրել, որից հետո նա մեկնել է հիվանդանոց: Մեղրամիսը փչացել է, սակայն դա այնքան էլ սարսափելի չէր, հայտնում է Daily Mail-ն:
Բրիտանացու մոտ ախտորոշելով սրտի առիթմիա՝ սրտաբանները հիվանդին ենթարկել են արտակարգ էլեկտրական դեֆիրբիլյացիայի: Տղամարդուն տեղափոխել են Բանգկոկի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան արհեստական շնչառության սարքին են միացրել: Հանկարծ դադարել են գործել Բրիթոնի ներքին օրգանները, երիկամները: Պարզվել է, որ Բրիթոնը սրտամկանի հինգ կաթված է ստացել դեռ Մալդիվների հիվանդանոցում: Շուտով մարզիկը վեցերորդ անգամ է ինֆարկտ ստացել, հայտնում է vesti.ru-ն:
Ի վերջո, Բրիթոնին տեղափոխել են Լոնդոնի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան վիրահատել են: Այժմ երիտասարդի վիճակը բժիշկները կայուն են գնահատում: Պարզվել է, որ այդ ամենի պատճառը սրտին լուրջ բարդություններ պատճառած վիրուսով վարակվելն էր:





























