Կանանց կամ ընկերուհիների հաջողությունները բացասաբար են անդրադառնում տղամարդկանց ինքնագնահատականի վրա, չնայած որ նրանք դա չեն խոստովանում:
Հոգեբանները հետազոտել են 5 էքսպերիմենտների տվյալներ, որոնց մասնակցել է 896 մարդ: Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ենթագիտակցորեն իրենք իրենց եւ իրենց հաջողությունները ավելի վատ են գնահատել, եթե նրանց կողակիցն ինչ-որ հարցոմ հաջողություններ է ունեցել, մինչդեռ կանանց մոտ նման երեւույթ չի գրանցվել, ասվում է Journal of Personality and Social Psychology ամսագրում հրապարակված հոդվածում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:





























