Աֆղանստանում օգոստոսի 30-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է Քունդուզ նահանգի նահանգապետ Շեյխ Սադրուդդին: Նրանից բացի եւս մի քանի մարդ է մահացել. զոհերի կոնկրետ թիվը ճշտվում է:
Աֆղանական իշխանությունների տվյալներով՝ բարձրաստիճան պաշտոնյայի հետ զոհվել են նրա երեք թիկնապահները: Ահաբեկչության արդյունքում զոհվել են նաեւ 10-25 աֆղանցիներ, եւս 20 մարդ վիրավորվել է:
Հաղորդվում է, որ հարձակման հեղինակը մահապարտ-ահաբեկիչն է եղել: Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ նահանգապետը իր երեք թիկնապահների հետ դուրս էր գալիս մզկիթից՝ նախօրեին մահացած տեղացի պաշտոնյաներից մեկի հիշատակության արարողությանը մասնակցելուց հետո: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:
Զոհված պաշտոնյան ակտիվ պայքար է մղել թալիբների դեմ: Իրավապահները կարծում են, որ հարձակման հետեւում հենց «Թալիբան» շարժումն է:





























