Առաջին անգամ Իտալիայի դատարանը հոգեւորականին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել սեռական ոտնձգությունների համար: Ջորջիո Կարլին եւ իր թեմը պետք է տուժած աղջկան 700 հազար եվրո վճարեն: Նման վճիռ է կայացրել Բոլցանո քաղաքի դատարանը:
The Local-ը վկայակոչելով՝ polit.ru-ն հայտնում է, որ առաջին անգամ հոգեւորականի ձերբակալել էին 2003թ., սակայն արդարացրել էին: Այնուհետեւ բողոքարկման արդյունքում տղամարդուն դատապարտել էին 7,5 տարվա ազատազրկման: 2009թ. գործը փակել էին՝ վաղեմության ժամկետը լրանալու պատճառով: Իրենց հերթին թեմի ներկայացուցիչները հայտնել էին, որ դատավորի վճիռն իրենց «զարմացրել ու հիասթափեցրել էր»:





























