Ուկրաինայի Նիկոլայեւսկում սպանություն է կատարվել , որը սարսափեցրել է նույնիսկ ոստիկաններին: Երեք տարեկան փոքրիկին բռնաբարել, իսկ հետո սպանել է երեխայի մոր քաղաքացիական ամուսին ադրբեջանցին:  Կինը մեկ ժամով բացակայել էր տնից, հենց այդ ընթացքում էլ տեղի էր ունեցել ողբերգությունը:  Մարդասպանին ձերբակալել են Մարիուպոլում: Այժմ իրավապահներն սպասում են փորձաքննության արդյունքներին:

Երեխայի մայր Տատյանան բազմիցս ցանկացել էր լքել ամուսնուն, որը ծեծում էր իրեն եւ երեխային: Սակայն ադրբեջանցին չէր թողնում կնոջը, արգելել էր շփվել հարազատների հետ, նույնիսկ հեռախոսն էր խլել:

Տատյանան հիշում է. «Ես թաքցնում էի երեխային, նա ինձ ծեծում էր, որ թաքցնում եմ, որ իրենց գործերին եմ միջամտում: Մշտապես եւ ես էի ծեծված, եւ երեխան…Նա ինձ շատ էր վախեցնում, նույնիսկ ծեծելիս ասում էր՝  «Դու ինձանից վախենո՞ւմ ես: Ասա, որ դու ինձանից վախենում ես…»:

kriminal.ictv.ua-ն հայտնում է, որ մանկահասակ երեխայի մտածված սպանության համար նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում: Կինը նույպես պատասխան կտա օրենքի առաջ, որ թույլ է տվել իր որդու նկատմամբ նման դաժան վերաբերմունքը: