Հունգարիայում բեռնատարի, երեք միկրոավտոբուսների եւ հինգ ավտոմեքենաների բախման արդյունքում զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 33: Այս մասին հաղորդում է Ֆրանս Պրեսսը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներին:

Վթարը տեղի է ունեցել Բուդապեշտից 25 կմ հեռավորությամբ: Ինչպես ոստիկանության աղբյուրն է հայտնել, զոհերի թվում են Հունգարիայի, Ռումինիայի, Սերբիայի, Թուրքիայի քաղաքացիներ: Զոհերը Ռումինիայի քաղաքացիներ են, հաղորդում է այդ երկրի ԱԳՆ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել: 18 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, նրանցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են: