Տասը մարդուց 9-ը պատրաստ են չքնել գիշերը՝ հանուն ինտերնետի, որպեսզի անընդհատ կապի մեջ մնան: Նման եզրակացության է եկել Էդինբուրգի քնի կենտրոնի ղեկավարը, փոխանցում է The Age-ը: 2000 հարցվածների գրեթ կեսը խոստովանել է, որ ինտերնետ են այցելել արդեն անկողնում, երբ փորձել են քնել:
Իսկ յուրաքանչյուր հինգերորդը ստուգել է իր Twitter-ը, Facebook-ը կամ էլեկտրոնային փոստը՝ վախենալով ինչ-որ բան բաց թողնել: Ըստ որում, լավ է քնել յուրաքանչյուր տասներորդ հարցվողը: Ամենայն հավանականությամբ, քնի վրա բացասաբար է անդրադառնում կապույտ լույսը, որը ճառագում են հեռախոսների եւ պլանշետների էկրանները, փոխանցում է MedDaily.ru-ն:





























