Առնվազն չորս մար զոհվել է, եւ տասնյակ մարդիկ վիրավորվել են երկրաշարժի հետեւանքով, որը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի գիշերը Չինաստանի հարավ-արեւմուտքում, Յունան եւ Սիչուան նահանգների սահմանին, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Ավելի վաղ հաղորդում էին սողանքի հետեւանքով մեկ զոհի մասին: Ինչպես պարզվել էր, զոհը եղել էր զբոսաշրջիկ:
Տարերային աղետից ավերածությունների է ենթարկվել 600-ից ոչ պակաս տուն, իսկ ավելի քան 55 000-ը վնասներ են կրել: Ավելի քան 9000 մարդ ստիպված է եղել լքել իր բնակարանը:
«Սինհուայի» տվյալներով Բենցզիլանը գրեթե կտրվել է արտաքին աշխարհից. երկարշարժը վնասել է մի քանի ավտոճանապարհներ, կտրվել են կապի ուղիները: Ստորգետնյա ցնցումներից առաջացած սողանքը վնասել է երեք տուրիստական ավտոբուս, զբոսաշրջիկներից մեկը զոհվել է:
5,9 մագնիտուդով երկրաշարժը է տեղի ունեցել Յունան եւ Սիչուան նահանգներում (Չինաստանի հարավ-արեւմուտք): Հիպոկենտրոնը ընկած է եղել 10 կմ խորությունում։ Չինական օդերեւութաբանական կենտրոնը հայտնել է 4,4 մագնիտուդով 12 հետցնցումների մասին։ Երկրաշարժը սողանքի պատճառ է դարձել:





























