Եվրախորհրդարանը Ադրբեջանում ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու հարցով որոշում կկայացնի սեպտեմբերի 12-ին:
Ինչպես հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը, այս տարվա երկրորդ կեսին ընտրություններ են տեղի ունենալու Ադրբեջանում, Վրաստանում, Հոնդուրասում, Նեպալում եւ Տաջիկստանում: Այդ երկրներում ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը կորոշվի առանձին-առանձին, ավելի ուշ: Այսպես, Ադրբեջանի մասով որոշումը կկայացվի սեպտեմբերի 12-ին:
Այս տարի Եվրախորհրդարանն արդեն դիտորդական առաքելություններ է ուղարկել Հորդանան, Հայաստան, Քենիա, Պարագվայ, Պակիստան եւ Մալի:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 9-ին:





























