Եվրամիության ղեկավարները Սանկտ-Պետերբուրգում G20-ի գագաթաժողովի բացման նախօրեին առաջին անգամ հստակորեն ձեւակերպեցին իրենց դիրքորոշումը Սիրիայի հարցում՝ հայտարարելով, որ նպատակահարմար է խնդիրը լուծել քաղաքական եղանակով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Եվրոպացի ղեկավարների շարքում առանձնանում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը դեմ չէ ռազմական միջամտությանը Սիրիայում, բայց չի ուզում դա անել միայնակ եւ սպասում է ԱՄՆ Կոնգրեսին:

Ռուսաստանն էլ հայտարարում է, որ ԱՄՆ Կոնգրեսը չի կարող Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելուն հավանություն տալ, քանի որ չունի դրա լիազորությունը: ՌԴ իշխանությունները կարծում են, որ միջազգային հանրության համար միակ լեգիտիմ որոշումը կարող է կայացնել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: