Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը G20 գագաթաժողովի շրջանակներում ակտիվորեն քննարկում է սիրիական հարցը:

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Սիրիայում տիրող իրավիճակը առանցքային քննարկման թեմա է դարձել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: «Նախարարները կարծիքներ են փոխարինել արդիական միջազգային խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Սիրիայում տիրող իրավիճակի վրա»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդի հետ կարճ հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-կանադական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր, ինչպես նաեւ միջազգային խնդիրներ, մասնավորապես, Սիրիայում տիրող իրավիճակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովը սիրիական հարցը քննարկել էր նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Ֆրանսիան ներկայումս ԵՄ միակ երկիրն է, որն աջակցում է Սիրիային ռազմական հարված հասցնելու ԱՄՆ ծրագրերին: Սիրիայի դեմ հանդես գալ պատրաստ է նաեւ Թուրքիան: