Լիբանանում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի մեծ մասը լքում է երկիրը: Նման կարգադրություն նրանք ստացել են պետքարտուղարությունից՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով АР-ին, ԱՄՆ իշխանությունները կոչ են արել նաեւ իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը:

Ավելի վաղ այսօր The Daily Star-ի աղբյուրը հաղորդել էր, որ Լիբանանի անվտանգության ուժերը խստացրել են ԱՄՆ դեսպանատան շուրջ անվտանգության միջոցները այն բանից հետո, ինչ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները խոստացել էին այնտեղ նստացույց անցկացնել՝ «Սիրիայի նկատմամբ ԱՄՆ բռնության դեմ»:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով մասամբ հետ է կանչում իր դիվանագետների նաեւ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու տեղակայված Ադանա քաղաքի հյուպատոսությունից: