Հայաստանի ներկայացուցիչներն առաջիկա շաբաթվա ընթացքում մի շարք հանդիպումներ կունենան առաջին եվրաբոնդերը թողարկելու հարցով: Այդ մասին գրում է Ռոյթերսը: 

Հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 10-ին Լոս Անջելոսում, 11-ին` Նյու Յորքում, 12-ին` Բոստոնում, 13-ին` Լոնդոնում: Հանդիպումները կազմակերպում են հեղինակավոր ընկերություններ` Deutsche Bank, HSBC եւ J.P.Morgan:

Հայաստանի կառավարությունը դեռ ընթացիկ տարվա մայիսին հավանության է արժանացրել միջազգային շուկայում եվրաբոնդեր թողարկելու որոշմանը: Օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով գլխավոր տեղաբաշխողների հետ պայմանագիր կնքելու մասին»: