Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամություն հայտնելով՝ Հայաստանը վճարում է ԱՊՀ բոլոր երկրների փոխարեն, որոնք մտադիր էին նոյեմբերին մասնակցել Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին: Մոսկվային ինչ-որ շտապ հաղթանակ էր հարկավոր, իսկ արագ հարցեր լուծել հնարավոր էր միայն Հայաստանի հետ, կարծում է ՌԻԱ Նովոստի քաղաքական տեսաբան Վադիմ Դուբանովը:

Նա նշել է, որ բացի Գյումրիի ռուսական բազայից եւ դարավոր հայ-ռուսական բարեկամության մասին առասպելից, երկու երկրների միջեւ որեւէ էպիկական կապ չկա: Նա նշել է, որ Ադրբեջանին, Վրաստանին, Ուկրաինային Մաքսային միությանն անդամակցել համոզելու ապարդյուն ջանքերից հետո, դա անելու Հայաստանի պատրաստակամությունը «շոյել է Մոսկվայի ինքնասիրությունը, բարձրացրել ինքնագնահատականը»: Այդ առումով Հայաստանի բախտը չի բերել, քանի որ Մոսկվայում գիտեն այդ երկրի թույլ կողմը՝ անվտանգություն:

Նա միաժամանակ ընդգծել է, որ ԵՄ-ն օրեր շարունակ մտածելուց հետո հայտարարում է, որ ճակատագրական ոչինչ տեղի չի ունեցել՝ միաժամանակ երկու կառույցների հետ համագործակցելու հարցում: Սակայն եթե դա այդպես է, ուրեմն ԵՄ  հետ համագործակցությունն էապես արժեզրկվել է: