NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Հարվարդի համալսարանի Բելֆերովի կենտրոնի գիտաշխատող Սիմոն Սարաջյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Huffington Post»-ում:
Շատ ցավալի է, որ հայ ժողովրդի ապագայի համար մեծ նշանակություն ունեցող որոշումը, ինչպես օրինակ այդ նախկին խորհրդային պետության միանալը Մաքսային միությանը, նախապատրաստվում ու ընդունվում է առանց հայկական հասարակության կարծիքը հաշվի առնելու:
Որոշումը, որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց այս շաբաթվա սկզբին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, այնքան գաղտնի էր նախապատրաստվել, որին, ըստ էության, նույնիսկ հայկական կառավարության ու խորհրդարանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ նախօրոք տեղյակ չէին՝ չխոսելով լայն հասարակության մասին:
Հնարավոր է, Սարգսյանը հույս ուներ Եվրոպական միության հետ շարունակել երկխոսությունը: Մենք չգիտենք, արդյոք Սարգսյանը ԵՄ վերնախավին զգուշացրել էր Հայաստանը ՄՄ-ը միացնելու իր որոշման մասին, սակայն պարզ է, որ հայկական առաջնորդն, անկասկած, սեփական ժողովրդին չէր հարցրել, նախքան ընտրություն կատարելը, որը մեծապես ազդելու է հայրենակիցների կյանքի վրա:
Ինչո՞ւ Ուկրաինայում Վիկտոր Յանուկովիչը, ով ամենեւին էլ ժողովրդավարության փարոս չէ, հայտարարեց այն մասին, որ ուկրանացիները հնարավորություն կստանան քվեարկել ու ընտրել ԵՄ հետ համաձայնության եւ ՄՄ անդամակցության միջեւ, իսկ Հայաստանում սերժ Սարգսյանը որոշեց, որ բնակչության հետ որոշման ընդունման հետ կապված խորհրդակցություն հարկավոր չէ: Ես այս հարցին հստակ պատասխան չունեմ: Սակայն գիտեմ, որ ազգային առաջնորդը ամեն անգամ մեծացնում է ճակատագրական սխալի հավանականությունը, երբ կարեւոր որոշումները կայացնում է նեղ մերձավոր շրջապատում:
Ես չեմ ցանկանում ասել, որ հույսեր եմ փափագում, թե իբր ԵՄ հետ համաձայնությունների փաթեթը հրաշքով մեկ գիշերվա Հայաստանը կվերածի բարգավաճող պետության: Եւ նկատի չունեմ, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը սխալ է: Իմ հարցն ավելի շուտ կայանում է հետեւյալում, որ այս հարցի վերաբերյալ որեւէ մեկին տեղելություն հայտնի չէ:
Ես կարող եմ մի քանի լավ պատճառ բերել, թե ինչու Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը, այդ թվում նաեւ այն փաստը, որ մյուս երկրների շարքում Ռուսաստանը Հայաստանի խոշոր առեւտրական դաշնակիցն է, որը սպառազինություններ է մատակարարում, ինչպե նաեւ հանդիսնում է օտարերկրյա ներդրումների խոշոր աղբյուր: Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ներուժը հավասարը չունի՝ հաշվի առնելով այն, որ հանդիսանում է Հայաստանի անվտանգության երաշխավորողը, Հայաստան ներկրվող գազն ու Երեւանի նկատմամբ Մոսկվայի այլ լծակներ: Հայաստանի հեռացումը Ռուսաստանից կօգնի նրա երդվյալ թշնամի Ադրբեջանին:
Սակայն ԵՄ հետ ազատ առտրի խոր ու համապարփակ գոտու համաձայնությունը եւս կարեւոր է, քանի որ Եմ անդամ 27 երկրներ Հայաստանի խոշոր առեւտրական գործընկերներն են:
Պարզ չէ, ինչու Հայաստանի կառավարությունն ու գիտական հանրույթը չհետազոտեց ու չհրապարակեց երկու տարբերակների համեմատական վերլուծությունը, նախքան սեպտեմբերի 3-ի որոշումը: Հնարավոր է պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանի հետ համագործակցության նշանակությունը գերազանցում է ԵՄ հետ համագործակցության խորացմանը: Պատճառ կարող է հանդիսանալ նաեւ այն, որ Կրեմլը Հայաստանի իշխող վերնախավի համար կարեւոր նշանակություն ունի, քանի որ ձգտում է հանրապետությունում քաղաքական կայունություն պահպանել:
Լինի դա անվտանգության ոլորտի պատկերացում, կամ քաղաքական պատկերացում, կամ ուղղակի կանխատեսման բացակայություն, որոնք խոչընդոտեցին Հայաստանի տնտեսական համագործակցության մի քանի տարբերակների համակարգային քննարկմանը, նման երկխոսության բացակայությունը ցավալի է: Առկա տարբերակները դնել հասարակական քննարկման, հետո դրանք դնել քվեարկության նվազագույնն էր, ինչ կարող էր անել առաջնորդը, որին ընտրել են այն բանի համար, որ երկիրը տանի ոչ միայն անվտանգության, այլ նաեւ բարգավաճման ուղիով:





























