ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահ, Ներկայացուցիչների պալատի անդամ Մայքլ Գրիմը հաղորդել է, որ այսուհետ հրաժարվում է պաշտպանել Սիրիայի նկատմամբ ամերիկյան ավիոհարձակումները: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

«Ես լսեցի բազմաթիվ ընտրողների, որոնք կտրականապես դեմ են միակողմանի գործողություններին այն ժամանակ, երբ տանը մենք բազում պահանջմունքներ ունենք: Այսպես, երկար մտածմունքներից, քննարկումներից ու աղոթքներից հետո, ես այլեւս վստահ չեմ, որ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի հարվածը Միացյալ Նահանգներին օգուտ կբերի, որը զգալիորեն չի գերակշռի պատերազմի համար վճարած բարձր գնին»,- իր կայքում նշել է Գրիմը:

Նշեքն, որ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն, ընդգծելով Ամերիկայի հայ համայնքի խոր անհանգստությունը Սիրիայի հայ բնակչության ճակատագրի եւ այդ երկրի մյուս քաղաքացիների բարեկեցության համար, Կապիտոլիումի բարձունքում նամակներ է տարածել՝ կոչ անելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ու Սենատի անդամներին դեմ հանդես գալ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ հարվածի որոշմանը: